Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անեկդոտը, որի համար Թուրքիայում ձերբակալել են գերմանական Die Welt-ի թղթակցին

Անեկդոտը, որի համար Թուրքիայում ձերբակալել են գերմանական Die Welt-ի թղթակցին
02.03.2017 | 18:24

Թուրքիայում Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալության ու կալանավորման պատճառ անեկդոտը քրդի ու լազի մասին է։ Դենիզ Յուջելն իր հրապարակումներից մեկում գրել էր Դիարբեքիրում լսած անեկդոտը. «Մի քուրդ ու լազ դատապարտվում են մահապատժի։ Երբ երկուսին էլ տանում են մահապատժի, դահիճը նրանց վերջին ցանկություններն է հարցնում։ Քուրդն ասում է, որ շատ է ցանկանում տեսնել մորը։ Լազի վերջին ցանկությունն էր՝ թող քուրդը չտեսնի մորը»։


Թուրքական դատարանն այս անեկդոտի համար կալանավորել է Դենիզ Յուջելին՝ մեղադրելով ժողովրդի մի հատվածին մյուսի դեմ թշնամանք ու ատելություն հրահրելու համար։ Թուրքիայում թուրքացած լազերը խիստ թշնամաբար են ընդունում քրդերին։

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ